Աննա Հարությունյան. «Ոչինչ հստակ չէ, բայց սրտիս հետ ամեն ինչ կարգին է» (ֆոտոշարք)
Այլ
bravo.am-ի փոխանցմամբ` Աննա Հարությունյանը ամիսներ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է ամռանն ամուսնանալ, իսկ այսօր նշել է, որ հարսանիքի օրը դեռ չգիտի. «Հիմա չեմ կարող ասել` երբ կպսակադրվենք, որովհետեւ սարսափելի զբաղված ենք: Ոչինչ հստակ չէ, բայց սրտիս հետ ամեն ինչ կարգին է»:

24-ամյա դերասանուհին դեռ չի պատրաստվում հարսի ճերմակ զգեստ կրել, բայց պատրաստվում է օգոստոսին մեկնել հանգստի, որի պարտադիր պայման է համարում ծովի ու արեւի առկայությունը:
Աննան շուրջ երկու տարի արձակուրդ չի ունեցել եւ մտադրվել է արտերկրում` ծովափնյա որեւէ վայրում կազմակերպել իր հանգիստը. «Թե որ երկիր կմեկնենք, կախված է նաև վիզայից: Քանի որ ինձ համար շատ ծանրաբեռնված տարի էր` էներգիա տանող, լավագույն տարբերակը պասիվ հանգիստն է լողափին: Զարմանալի է, բայց դեռ չեմ էլ հասցրել Երեւանում արեւահարվել, ինքս դեմ չեմ երեւանյան լողավազաններին, ժամանցային վայրերին, բայց ժամանակի սղության պատճառով այս ամռան ընթացքում չեմ հաճախում»:

Ճամփորդության մեկնելիս դերասանուհին իր հետ պարտադիր վերցնում է գիրք, խնամքի միջոցներ եւ լողազգեստ. «Անկախ նրանից, թե ուր եմ մեկնում, առաջինը մտածում եմ` ինչ գիրք վերցնել. հնարավոր է` իմ կարդացած գրքերից կամ ինձ անծանոթ հեղինակի մի ստեղծագործություն ընթերցեմ: Մեր տան գրադարանի գրքերը վաղուց կարդացել եմ, առաջ նաեւ Ավետիք Իսահակյանի անվան գրադարան էի այցելում, բայց մոտ երկու տարի է` չեմ գնում»:

Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան