Նազենի և Նարինե Սուլթանյան. «Տղամարդու համար երբեք չենք վիճի» (ֆոտո)
Այլ
Շատերը կես կատակ, կես լուրջ ասում են, որ կանանց խոսակցության միակ թեման բամբասանքն է, այդ իսկ պատճառով թերահավատորեն են վերաբերում կանանց անկեղծ ընկերությանը: Սակայն Նազենի Հովհաննիսյանը և Նարինե Սուլթանյանը, ապացուցում են հակառակը:

Ասում են` ուսանողական ընկերությունը երկար է տևում: Աղջիկները հենց առաջին կուրսից միասին են սովորել Երևանի պետական թատերական ինստիտուտում: Ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես սովորաբար լինում է հոլիվուդյան ֆիլմերում, երբ իրար տեսնելուն պես հասկանում են, որ մտերիմ ընկերներ են դառնալու: Նազենին և Նարինեն միայն երրորդ կուրսում են հասկացել, որ բավականաչափ «ուսումնասիրել» են իրար, ժամանակն է «գործի ացնել»:
«Կարևոր չէր, թե մեզանից ո՞վ առաջին քայլն արեց, նույնիսկ հիմա էլ չեմ հիշում, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց»,- ասում է Նազենին:
Ինչևէ: Նրանք մտերմացան: Այսօր արդեն անբաժանելի ընկերները ոչ մի երեկույթի առանձին չեն գնում, այլև գրեթե ամենուր միասին են:

Հետաքրքիր է, ի՞նչը նրանց միավորեց:
«Չնայած, որ մենք շատ տարբեր ենք, այնուամենայնիվ, առաջին հերթին մեզ միավորեց բեմական մտածողությունը: Երկուսս էլ միանման ճաշակ ունենք, միանման մտածողություն, արվեստի միանման ընկալում: Մենք նույն հետաքրքրություններն ունենք: Սակայն դա բավական չէ իրար նման լինելու համար: Երբ արդեն բավականաչափ ճանաչեցինք իրար, հասկացանք, որ դա ընդամենը առաջին տպավորությունն էր: Իրականում մենք շատ տարբեր ենք: Լինում են պահեր, երբ ես մտածում եմ, թե արդյոք սա այն Նազենին է, ում ես ճանաչում եմ»,- անկեղծորեն նշում է Նարինեն:
Նրանց խոսքերով` հենց այդ տարբերություններն են օգնում իրենց շփման մեջ:
Դե, էլ ինչ ընկերներ, եթե միասին չքննարկեն իրենց թերություններն ու առավելությունները: Նազենին ու Նարինեն բացառություն չեն: Ժամանակ առ ժամանակ նրանց քննարկման թեման հենց դա է:
«Եթե նույնիսկ չեմ էլ ասում, ապա գոնե ցույց եմ տալիս, որ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս»,- նկատում է Նազենին:
Նա խոստովանեց, որ Նարինեն իրենց ընկերության սկզբում շատ ինքնամփոփ է եղել, ինչի համար էլ Նազենիից անընդհատ հանդիմանություններ է լսել: Սակայն դա այնքան էլ երկար չի տևել և նրանք միասին հաղթահարել են այդ բարդույթը:
«Հիմա արդեն ես ավելի շատ եմ խոսում Նազենիի հետ իմ խնդիրների մասին: Նազենին այդ հարցում ինձ շատ օգնեց»,-ասում է Նարինեն:

Ե´վ Նարինեն, և´ Նազենին աշխատանքի բերումով շատ զբաղված են, ինչը սակայն չի խանգարում նրանց ընկերությանը: Հաճախ այնպես է ստացվում, որ չեն հասցնում հանդիպել: Այս դեպքում օգնության է հասնում հեռախոսը: Թեև աղջիկներից և ոչ մեկը հեռախոսով խոսելու առանձնապես մեծ սեր չունի, բայց գոնե այդպես են լրացնում բացը: Երբ ինչ-որ կարևոր բան է պատահում, Նազենին միանգամից Նարինեին է զանգահարում:
Երկու դերասանուհի-ընկերուհիները նաև միասին հանդես են եկել թատրոնում: Ըստ նրանց' ընկերներ լինելն ավելի է հեշտացրել նրանց գործը թատրոնում: Այն ներկայացումների թիվը, որտեղ նրանք միասին են հանդես եկել, անցնում է 1 տասնյակը, բայց աղջիկների մոտ ավելի շատ տպավորվել է «Խելքից պատուհասը»: Սյուժեի համաձայն' Նազենին տիրուհի է, Նարինեն' սպասուհի, միաժամանակ մտերիմ ընկերուհիներ են:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան