«ՀԺ». Բլանկներ չտրամադրելու ներքին, ինչ-որ գաղտնի հրաման կա
Հայկական Մամուլ
Վերջին օրերին բազմաթիվ գործարարներից ստացած ահազանգերի համաձայն՝ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն արդեն մի քանի օր է հրաժարվում է գործարարներին տրամադրել հաշիվ ապրանքագրերի բլանկներ:
Ըստ գործարարների, նրանք կատարել են համապատասխան վճարումները այդ բլանկների դիմաց, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում ստանալ դրանցից: Հարկային տեսչություններում նրանց հայտնել են, որ կա բլանկներ չտրամադրելու ներքին, ինչ-որ գաղտնի հրաման, որը բնականաբար որևէ կերպ չի հիմնավորվում: Գործարարների շրջանում լուրջ կասկածներ կան, որ հաշիվ ապրանքագրերի բլանկներ չտրամադրելը պայմանավորված է ՊԵԿ-ի՝ ավելի շատ տուգանքներ գրելու մղումով:
Այսինքն, իրենց սովորական գործունեության շրջանակներում չունենալով բլանկներ, գործարարները ստիպված են լինելու առաքումները չփաստաթղթավորել, ինչը հսկայական տուգանքներ է առաջացնում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը