ԱՄՆ-ի սնանկացած Դեթրոյթում տները չեն կարողանում վաճառել նույնիսկ 1 դոլարով
ԱՄՆ
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում իրավիճակն այնքան է սաստկացել, որ որոշ բնակելի տներ վաճառքի են հանվում նույնիսկ մեկ դոլարով: Սակայն նույնիսկ նման գնով շենքերի համար երկար ժամանակ չեն կարողանում գնորդ գտնել:
Օրինակ՝ քաղաքի կենտրոնում գտնվող 1915 թ. կառուցված բավականին մեծ տունը վաճառքի է հանվել 2011 թ. մայիսին` 900 դոլարով:
Քանի որ շենքը գնորդների հետաքրքրությունը չի շարժել, նրա գինը 2012 թ. փետրվարին իջեցվեց մինչև մեկ դոլարի, սակայն այն մինչև հիմա չի վաճառվել:
Ընդ որում` նման տները քաղաքում քիչ չեն: Շինությունների մեծ մասը վաճառքի է հանվել բանկերի միջոցով, որոնք դրանք առգրավել են բնակիչներից` պարտքերի դիմաց, և այժմ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից, որպեսզի հարկեր չվճարեն. գրում է Ruvr.ru-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)