Ամերիկուհուն դատում են որդեգրած տղային բռնաբարելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ում դատական գործ է ընթանում Մայոթ ամուսինների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ղազախստանից որդեգրած իրենց երեխաներին բռնաբարելու համար. գրում է ilford Daily News-ը:
Դատարանի առջև է կանգնել 49-ամյա Լինդա Մայոթը, ում մեղադրում են իր ոդեգիր տղայի հետ սեռական բնույթի կապ ունենալու համար: Այս պահին տղան 21 տարեկան է: Երիտասարդը, ում անունը չի հայտնվում, պատմել է, որ իր մոր կողմից սեռական ոտնձգությունները սկսվել էին դեռևս 2005-ին, երբ ինքն ընդամենը 13 տարեկան էր: Սկզբում դրանք միայն համբույրներ էին, իսկ այնուհետև նաև սեռական կապ է եղել, որը տևել է 2 տարի:
Կապի արդյունքում կինը հղիացել և տղա էր ունեցել: ԴՆԹ-ի անալիզը ապացուցել էր, որ երեխայի հայրը որդեգիր տղան է:
Իր հերթին կնոջ փաստաբանը փորձում է նրան իբրև զոհ ներկայացնել, ով ինքն է բռնաբարվել որդեգրած տղայի կողմից:
Մայոթ ըհտանիքը որդեգրել էր իր երեխաներին Ղազախստանից 2004-ին: 5 տարի անց ամուսինները ձերբակալվել էին իրենց երեխաներին այլասերելու մեղադրանքով, սակայն դատական գործընթացի արդյունքում ազատ էին արձակվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)