Հաղորդություն՝ Ազատ Գասպարյանի ապաքինման համար
Հայաստան
Միասնաբար աղոթենք ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի առողջության համար, ով այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում:
Տեր Շահե քահանա Հայրապետյանը Ս. Հաղորդություն տվեց նրան, և նրանք միասին աղոթեցին՝ Ազատ Գասպարյանի ապաքինման համար:
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ
Տե՛ր, փարատի՛ր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկի՛ր:
Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջությո՛ւն ամենահաղթ Սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:
Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը՝ բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից, ամեն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից