Սոնա Շահգելդյանը շուտով կներկայացնի «Հարսի շոր»-ը (ֆոտո)
Հասարակություն
bravo.am-ի փոխանցմամբ` Սոնա Շահգելդյանն օրերս տեսահոլովակ է նկարահանել ֆրանսերեն «Le Reve Brise» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը Նարինե Զարիֆյանն է, իսկ խոսքերը գրել է Զավեն Հարությունյանը: BRAVO.am-ն ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ այս երգը Սոնայի և Վարսայի միջեւ ընդհարումների պատճառ է դարձել:
Սոնա Շահգելդյան
Նկարահանումները տեղի են ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, ռեժիսորը Կարեն Ստեփանյանն է, ում հետ Սոնան նախկինում եւս աշխատել է. «Դասական ու մինիմալիստական գործ է լինելու: Զգեստներիս հեղինակը դիզայներ Գայանե Սողոմոնյանն է: Այս տեսահոլովակը «Վոկալիզ»-ի յուրահատուկ շարունակությունն է»:
Ռեժիսոր Կարեն Ստեփանյան
Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ առաջիկայում նոր դուետներ կներկայացնի Սևակ Ամրոյանի և Սարոյի հետ, աշնանը մի քանի երգչի հետ հյուրախաղերով կմեկնի Միացյալ Նահանգներ, իսկ նոր տեսահոլովակներից առաջինը կներկայացնի «Հարսի շոր»-ը:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան