«ՀԺ». Պռոշյանի գյուղապետը դեռ սպասում է
Հայկական Մամուլ
Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը դեռ չի մակագրել գյուղապետարանի 13 աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու դիմումը:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկության, Մուրադյանը սպասում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված եռօրյա ժամկետի լրանալուն: Աշխատանքային օրենսգրքի 112.3 հոդվածի համաձայն, աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
Գյուղապետն էլ սպասում է՝ կարող է փոշմանող լինի: Արթուր Մուրադյանը մտադիր Է ժամկետը լրանալուն պես ընդունել բոլոր 13 աշխատակիցների հրաժարականները, քանի որ նրանցից ոչ մեկն առայսօր իր դիմումը ետ չի վերցրել, և դա ամենայն հավանականությամբ կանի հենց այսօր, երբ լրանում Է եռօրյա ժամկետը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը