«Հրապարակ». Այս տարի բարձրաշխարհիկ «հոգնածները» նախընտրում են Հունաստանն ու Իտալիան
Հայկական Մամուլ
«Հայոց իսթեբլիշմենթի արձակուրդային ռելաքսը շարունակվում է։ Ընդ որում, եթե նախորդ տարի հայոց հոգնած կաստան միահամուռ մեկնում էր Գաուդիի Իսպանիան «վայելելու», ապա այս տարի սույն «հոգնածները» նախընտրում են Հունաստանն ու Իտալիան։ Օգոստոսի 10-ին արձակուրդից կվերադառնա հանգստացած ու կազդուրված Հովիկ Աբրահամյանը, որպեսզի սեպտեմբերին կրկին ձեռնամուխ լինի օրենսդրական բուռն գործունեությանը։
Նրա «մեկնման» ու վերադարձի ողջ հմայքն այն է, որ արձակուրդ գնալուց առաջ նա ԱԺ նախագահի պաշտոնակատար է նշանակել ոչ թե իր առաջին տեղակալին, ինչպես ընդունված է՝ Էդուարդ Շարմազանովին, այլ՝ Հերմինե Նաղդալյանին։ «Շարմազանովը շատ զբաղված էր՝ երևի դրա համար. հնարավոր չէր համ երկրի «նախագահ» լիներ, համ էլ Աժ նախագահի պաշտոնակատար»,– կատակում են ԱԺ-ում՝ չցանկանալով անդրադառնալ ՀՀԿ երիտսերունդ-ծերեր խուլ «ձեռնամարտին»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը