«ՀԺ». Ահազանգ տրանսպորտի թանկացման վերաբերյալ
Հայկական Մամուլ
Երեկ «Հայկական ժամանակ»-ի ընթերցողներից մեկն ահազանգել է, որ Ճամբարակ-Երևան միկրոավտոբուսնհրից մեկի մեջ փակցված է հայտարարություն, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը դառնալու է 1500 դրամ՝ նախկին 1200 դրամի փոխարեն: Տրանսպորտի և կապի նախարարությունից հերքել են այդ լուրը: Նախարարությունը նաև հարցում էր արել երթուղին սպասարկող ընկերությանը, որտեղից ասել էին, թե միկրոավտոբուսներում նման հայտարարություն չի փակցվել:
Թերթի հարցին ի պատասխան, նախարարության Տրանսպորտի վարչությունից հայտնել են, որ Հայաստանի միջպետական և միջմարզային որևէ երթուղում փոխադրավարձի փոփոխություն առ այսօր չի եղել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը