«Հրապարակ». Մարզպետների նոր անուններ
Հայկական Մամուլ
Առերևույթ հանգիստ ՀՀԿ գրասենյակում անհամբեր սպասում են, թե ինչ անուններ են հնչելու առաջիկայում պաշտոնանկ արվելիք մարզպետների, ինչպես նաև թափուր մնացած 38 ընտրատարածքի առնչությամբ:
ՀՀԿ-ում կարծում են, որ մեկ շաբաթվա ընթացքում գոնե 38-ի հաշվով պարզություն կլինի ոչ միայն այն պատճառով, որ Իրանից վերադարձած կլինի Սերժ Սարգսյանը, այլև՝ օգոստոսի 5-ից սկսվում է թեկնածուների առաջադրումը: Ի դեպ, արդեն հնչած անունների կողքին ՀՀԿ-ում նոր անուն է ավելացել՝ Ռոման Սարգսյան. վերջինս մինչ այդ եղել է Կապանի ՀՀԿ կառույցի ղեկավարը, այժմ էլ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի՝ Սուրիկ Խաչատրյանի տեղակալն է: Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե ինչով կավարտվի Արարատի մարզպետի «պատմությունը», որի գյուղվարչության պետին դիզվառելիքի գործով ձերբակալել են: Արարատում մրցակցությունն ունի գինե-օղիա ուղենշում՝ «Վեդի ալկոյի» Մանվել Ղազարյանի և «Ավշարի» Արայիկ ու Մայիս Գրիգորյանների միջև:
Ըստ որոշների՝ Մանվելին սատարում է Հովիկ Աբրահամյանը: Իսկ Գրիգորյանները, ճիշտ է, հայտարարում են, որ ոչ մի դեպքում «չեն դառնա» մարզպետ, այնուհանդերձ, մտածում են, որ իրենց «կսատարի» Սերժ Սարգսյանը, ինչպես իրենք սատարեցին նրան ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը