«Ժողովուրդ». ՎՊ- բացահայտած խախտումները դեռ քննում են
Հայկական Մամուլ
Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ բացահայտված ֆինանսական խախտումների հիման վրա ոստիկանությունում դեռեւս քրեական գործեր չեն հարուցվել:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պատճառը ստացված նյութերի ծավալներն են: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում առանձնացրել է 6 նյութ եւ ուղարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն' դրանց ընթացք տալու համար:
Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիկանությունից, դատախազությունից ստացված նյութերը դեռ ուսումնասիրվում են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը