Աղբահավաք՝ Երևանի տարբեր հատվածներում
Հայաստան
Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Մեր ակտիվ երիտասարդները նախաձեռնել են աղբահավաքների շրջան Երևանի տարբեր հատվածներում, որոնցից առաջինը իրականացրեցին հուլիսի 21-ին Թումանյանի այգու հարակից ձորում (http://imyerevan.com/hy/blog/view/3970/) :
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել առավել մաքուր ու հաճելի քաղաքում և անտարբեր չեն իրենց քաղաքի նկատմամբ՝ միանալ այս նախաձեռնությանը: Մեր հերթական 2-րդ աղբահավաքը անելու ենք «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, օգոստոսի 3-ին առավոտյան 10:30: Կհանդիպենք այգու մուտքի մոտ։ Ձեր հետ բերեք ռեզինե ձեռնոցներ և հնարավորության դեպքում մեծ տոպրակներ:
Միջոցառմանը կարող եք միանալ այստեղ»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից