Տիգրան Սարգսյանի հանձնարարականը նախարարներին
Հայաստան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց բոլոր նախարարություններին կառավարության հաջորդ նիստին ներկայացնել իրենց ոլորտի տնտեսական աճի մասին վերլուծությունները:
«Խնդրում եմ, որ բոլոր նախարարներն իրենց ոլորտի տնտեսական աճի վերլուծություն իրականացնեն, և հաջորդ նիստին մենք անդրադառնանք այս հարցին, մանավանդ որ առաջին 6 ամսվա ամփոփ ցուցանիշները՝ ըստ ճյուղերի կտրվածքների, մենք ունենք: Պետք է կարողանանք գնահատել պոտենցիալը և ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս ապահովենք բարձր տնտեսական աճ:
Լուրջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել մեր տնտեսության մեջ, և մենք պետք է կարողանանք նայել, թե որոնք են այն բացասական միտումները, որոնք առկա են, և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ այդ ոլորտներում ապահովենք աճ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից