Թե ինչպես եկավ Նազենի Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի և այլոց աստեղային ժամը
Հասարակություն
Կան մարդիկ ովքեր հաջողակ են, ում բախտը միշտ բերում է, կան նաև աշխատասեր մարդիկ, ովքեր իրենց աշխատասիրությամբ ամեն ինչի հասնում են, կան նաև անհաջողակներ, ովքեր ինչ էլ փորձում են, միևնույն է ձախողվում է: Թե որ տեսակին են պատկանում այս աստղերը, դատեք ինքներդ: ArmStar.am-ը փորձել է վերհիշել, թե երբ եկավ նրանց աստեղային ժամը:
Քչերն այսօր կհիշեն, որ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ամեն օր տեղեկացնում էր եղանակի տեսության մասին: Կլինեն մարդիկ, ովքեր դերասանուհուն կհիշեն երգիչ Միստր X-ի «Ադաջո» տեսահոլովակից, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր Նազենին: Իսկ հետո նրան տեսանք Ավետ Բարսեղյանի հետ «Կռունկ» երաժշտական մրցույթը վարելիս: Հենց այս շարքն էլ սկիզբ դրեց Նազենիի կարիերայի վերելքին: Իսկ այսօր դերասանուհին մի շարք հաջողված նախագծերի հաղորդավարուհին է, նկարահանվում է ֆիլմերի գլխավոր դերերում:
Շանթ հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծը շատ երգիչ երգչուհիներին հայտնի դառնալու հնարավորություն է տալիս: Այդ նախագծից էին այսօր արդեն երկրպագուների մեծ բանակ ունեցող Լիլիթ Հովհաննիսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Միհրան Ծառուկյանը և այլոք: Չնայած նախագծի ավարտից հետո Միհրանը լուռ էր, բայց շուտով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը դարձավ Միհրանի կարիերայի վերելքը: Ամեն երեկո Միհրանի երկրպագուները հեռուստաէկրանների առաջ նստած սպասում էին Գոռին: Իսկ հեռուստասերիալի ավարտից հետո երգիչը շարունակում է նոր տեսահոլովակներ ներկայացնել:

Քչերը գիտեն, որ սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը մասնագիտությամբ կինոօպերատոր է, բայց նա իր կարիերայի վերելքն ապահովեց «Կյանքի գինը» հեռուստասերիալի միջոցով և կարճ ժամանակահատվածում դարձավ աղջիկների սիրելին: Այս սերիալից հետո Սոսի անունը հայտվում էր հայկական սնդուսափայլ ամսագրերի առաջին շապիկներին, նա ընդգրկվում էր տարբեր նախագծերում, նրան հրավիրում էին տարբեր հաղորդումներին և նա ցանկալի փեսացուների ցուցակում էր:

Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան