Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակը` Սևանում և վրացուհի մոդելի մասնակցությամբ (ֆոտո)
Հասարակություն
Արսեն Սաֆարյանը վերջացրել է իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Երգը նոր է, կոչվում է «Ես քեզ գտա»: ArmStar.am-ը զրուցեց երգիչ Արսեն Սաֆարյանի հետ՝ պարզելու տեսահոլովակի աշխատանքների մանրամասները:

«Երգը կրկին հեղինակային է: Երաժշտությունը գրել եմ ես, իսկ խոսքերը՝ եղբայրս՝ Արթուր Սաֆարյանը: Տեսահոլավակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Ես առաջին անգամ էի աշխատում Արենի հետ ու տեսահոլովակի նկարահանման ողջ ընթացքում հասկացա, որ նա շատ լուրջ է աշխատում: Բավական երկար ժամանակ տևեց նկարահանումը: Նկարահանման ողջ ընթացքը եղել է Սևանում' Թուֆենկյան հանգստավայրում»:
Արսենը պատմեց նաև, որ երգը սիրո մասին է, իսկ տեսահոլովակում ներկայացվում է, թե ինչպես է ինքը գտնում իր սերը:
Տեսահոլովակը եթեր կհեռարձակվի օգոստոսի 20–ից հետո:
«Ես քեզ գտա» տեսահոլովակում, ըստ մեր տեղեկությունների, նկարահանվելու համար հրավիրվել է վրացուհի մոդել Լինդան:



Շարունակությունը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան