Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Լենինգրադյան-Իսակով ճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 70 %-ն ավարտված է. քաղաքապետ

Հայաստան

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել են:

Ճանապարհի հարթեցումից հետո այստեղ կատարվել է ոչ միայն երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, այլև մայթերի նորոգում ու եզրաքարերի փոխարինում, անձրևատարների և դիտահորերի նորոգում, նաև՝ նորերի կառուցում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ:

«Շինարարների առջև անհրաժեշտ որակն ապահովելու խնդիր է դրված, և այդ ուղղությամբ քաղաքապետարանի պատասխանատուների հսկողությունն ամենօրյա է: Մեր պահանջը հստակ է. այդ ճանապարհները պետք է երկար ծառայեն երևանցիներին ու դրա պատասխանատուն հենց կապալառուն է: Շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերում հստակ նշված է, որ առաջիկա 5 տարիներին ճանապարհի սպասարկումը պետք է իրականացնի հենց այն կազմակերպությունը, որը կատարել է այդ աշխատանքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ծավալն այս տարի կկազմի շուրջ 2.5 միլիոն քառակուսի մետր: Կհիմնանորոգվի շուրջ 30 փողոց, կասֆալտապատվեն նաև բազմաթիվ երկրորդական փողոցներ, մայթեր ու բակային տարածքներ: Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 2.6 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և, շրջելով ճանապարհի ամբողջ երկայնքով, տեղում հետևել ընթացող աշխատանքներին: 

Իսկակովի պողոտայի և նոր կառուցվող ավտոճանապարհի հատման հատվածում քաղաքապետի շրջայցի պահին կատարվում էին ուղետարի հարդարման աշխատանքներ՝ առաջիկայում պողոտայի երթևեկության երկրորդ ուղղությունը վերականգնելու նպատակով: Ճանապարհի հաստատված նախագծի վրա Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև աշխատաքների ներկա փուլը:

Նոր կառուցվող ավտոմայրուղին, համաձայն նախագծի, կունենա երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտ և շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ՝ մի կողմից միանալով Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից՝ Լենինգրադյան փողոցին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինհրապարակում աշխատանքներն ընթանում են երկու հերթափոխով՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, ինչը թույլ կտա արագընթաց մայրուղին հնարավորին շուտ հանձնել շահագործման:

Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև տարածքի ընդհանուր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների մեկնարկի ուղղությամբ: «Լենինգրադյան-Իսակով ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Արդեն պատրաստ է Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհի թունելային և Իսակովի պողոտայի կամրջի հատվածները: Առաջիկայում կավարտվեն նաև դրանց արտաքին հարդարման աշխատանքները: Հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ ևս կտարվեն աշխատանքներ: Վստահ եմ, երբ ճանապարհը շահագործման հանձնենք, կունենանք ոչ միայն որակյալ, այլև բարեկարգ ճանապարհ»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված