Դու թողեցիր խորը և առանձնահատուկ հետք. «Քոմեդի քլաբի» տղաները` Մարկ Սաղաթելյանի մասին
Հասարակություն
«Կոմեդի քլաբ» երգիծական հաղորդման անդամներն իրենց ցավակցություններն են հայտնել հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան առթիվ:
«Խոր վշտով տեղեկացանք Մարկի անժամանակ ու հանկարծահաս մահվան մասին: Դժվար է մահախոսական շարադրել մի մարդու մասին, ով մեզանից շատերին 20 տարի առաջ սովորեցրել է հումոր շարադրել և մտածել ստեղծագործաբար, աշխատել պրոֆեսիոնալ բեմում, նմանակել, սուր և արագ իմպրովիզացիայով փայլել... փորձենք լինել կարճ ու բովանդակալից, ինչպես որ հարիր է քե´զ, Մարկ,
Դու թողեցիր խորը և առանձնահատուկ հետք ռուսալեզու հումորի, սատիրայի և երգիծանքի բարդագույն աշխարհում: Սերունդները քեզ կհիշեն քո Հայաստանի սահմաններից շատ ու շատ հեռուներում... թող Աստված քո հոգին լուսավորի...
Ա. Ջանիբեկյան
Գ. Մարտիրոսյան
Մ. Գալուստյան
Ս. Սլեպոկով
Գ. Խարլամով
Տ. Բատրուտդինով
Վ. Գալիգին
Ս. Սվետլոկով
Ա. Մոլոչնի
Ա. Լիռնիկ
Կոմեդի քլաբ.»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան