Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Բուխարեստից վերադարձած աշակերտներին
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է երևանցի գերազանցիկ աշակերտներին, ովքեր ամառային արձակուրդին մեկնել էին Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար
«Ուրախ եմ, որ կարողացանք այդ հնարավորությունն ընձեռել ձեզ։ Սա Բուխարեստի քաղաքապետի հետ մեր առաջին նմանատիպ ծրագիրն էր, և անելու ենք հնարավորինը, որ ավանդույթ դառնա։ Ցանկություն ունենք առաջիկայում ևս այսպիսի ծրագրեր իրականացնել նաև այլ քաղաքաների հետ, որոնց հետ կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության պայմանագրեր ունենք։ Այնպես որ, շարունակեք լավ սովորել և լավագույնս դրսևորել ձեր գիտելիքները նաև մշակութային ու մարզական բնագավառներում: Վստահ եղեք, որ ձեր ջանքերը այսուհետ ևս կգնահատվեն»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Աշակերտները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին և քաղաքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուներին, ովքեր գնահատել են իրենց կրթական հաջողությունները` այդպիսով նաև յուրովի խթանելով ու նպատակաուղղելով նորանոր ձեռքբերումների։

Երեխաները քաղաքապետին պատմել են իրենց տպավորությունների մասին և ընդգծել այն մեծ ուշադրությունը, որ ցուցաբերել է հյուրընկալող կողմը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից