Բժշկական հրաշք. Հաջողվել է վերականգնել հիվանդանոց տեղափոխված 10-ամյա տղայի սրտի աշխատանքը
Հասարակություն
Տանիքից ցած ընկած 10-ամյա Նորայր Ջուլհակյանին, ով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտի կանգով, հաջողվել է փրկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանը: Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքում իրենց հաջողվել է սրտի կանգը վերացնել եւ կանգնած սիրտը նորից աշխատացնել: «Ընդամենը մի վտանգ կա, որ երեխան մինչեւ հիվանդանոց գալը նրա ուղեղը բավական երկար ժամանակ մնացել է առանց թթվածնի: Քանի որ սիրտը չի աշխատել, ուղեղին թթվածին չի մատակարարել: Այժմ կյանքին վտանգ չի սպառնում: Սիրտը, ուղեղը աշխատում է, բայց կարեւորը այն է, որ հետագայում գիտակցությունը վերականգնվի»,- նշեց տնօրենը եւ ավելացրեց, որ զարմանալի է, բայց երեխայի վրա բոլորովին կոտրվածքներ չկան:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան