«Հրապարակ». Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործած անձինք հայտնաբերվել են
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործած անձինք, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են, պարզապես սպասում են նախաքննությունն ավարտվի, նոր հրապարակեն կատարողների տվյալները:
Այդ փաստը հաստատել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ավազակային հարձակում էր եղել ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, որին դիմակավորված անձինք մի քանի անգամ էլեկտրահարել էին և հափշտակել բջջային հեռախոսն ու տան բանալիները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն):
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը