«ժողովուրդ». Վարչապետը պաշտոնանկ է արել գնումների կենտրոնի պետին
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին կայացրած որոշման համաձայն՝ պաշտոնանկ է արվել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գյուրջյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է այդ կենտրոնի պետի տեղակալ Արթուր Առաքելյանը: Ընդ որում, այս փոփոխությունները կառավարությունը գաղտնի է պահում, որովհետև վարչապետի այդ որոշումների մասին ոչ պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ոչ էլ կառավարության կայքում տեղեկություններ կան:
Ուշագրավն այն է, որ Գյուրջյանը տևական ժամանակ է՝ այդ ՊՈԱԿ-ի պետի ԺՊ-ն էր, բայց հիմա որպես պետ նշանակում են Ա. Առաքելյանին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը