«Բարսայում» եմ իմ կուռքին՝ Մեսսիին օգնելու համար. Նեյմար
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հերթական անգամ հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իր խաղընկեր Լիոնել Մեսսին է. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է նաև, որ ոչ մի խնդիր չունի արգենտինացու հետ:
«Մեսսին իմ ֆուտբոլային կուռքն է, և մենք հիանալի հարաբերություններ ունենք: Նա հիանալի մարդ է։ Համոզված եմ, որ մենք միմյանց հետ խնդիրներ չենք ունենա: Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և ես այստեղ եմ նրան օգնելու համար»,-նշել է Նեյմարը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում