«Ամեն ինչ իրենց կտայի, միայն թե երեխաներիս չսպանեին»
Հայկական Մամուլ
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկի բնակավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպը դեռևս հանգիստ չի տալիս փոքրիկ բնակավայրին։ Օրերս անհայտ անձը ներխուժել էր ազգությամբ հայ ֆերմեր Խաչատուր Ղազարյանի առանձնատուն և գնդակահարել նրա ընտանիքի անդամներին։ Արդյունքում նրա երեխաները՝ 16-ամյա Արսեն Ղազարյանը եւ 11-ամյա Լիանա Ղազարյանը մահացել էին, իսկ նրանց մայրը՝ Թամարա Ղազարյանը, վիրավորվել:
«Ժամանակի» հետ զրույցում Խաչատուր Ղազարյանն ասաց, որ այս օրերին Ղազարյանների ընտանիքի հարազատները, ընկերներն ու բարեկամները կազմակերպել են հուղարկավորության արարողությունը, որից Ղազարյանները նույնիսկ տեղյակ չեն եղել հոգեկան ծանր ապրումների պատճառով։
«Ես ոչ մի պատկերացում չունեմ, թե ինչ պատահեց։ Ես թշնամի չունեմ։ Ռուսաստանի այս բնակավայրում, որտեղ ես ապրում եմ, ազգի 90 տոկոսն ինձ ճանաչում է»,- ասաց հայ ֆերմերը՝ հավելելով, որ հանցագործն իր տնից ոչինչ չի գողացել։
Ի դեպ, նա հայտնեց, թե ինչ ուներ, որ կարող էին իր տնից գողանալ՝ 8 կով, 1 ավտոմեքենա։ «Թող ասեին՝ ինչ են ուզում, ես իրենց տայի, թողնեին գնային...»,- վշտի մեջ նշեց նա»:
Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը