Հացադուլ՝ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում
Հայաստան
Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պահվող 1 կալանավոր և 1 դատապարտյալ հացադուլ են հայտարարել: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության՝ հասարակության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Նրանցից մեկը, ով դատապարտյալ է 23.07-ից, հացադուլ է հայտարարել, բողոքում է իր հանդեպ հարուցված քրեական գործից, իսկ մյուսը, որը կալանավոր է, հացադուլը սկսել է 29.07-ից և նույնպես բողոքում է իր քրեական գործից», - ասաց Գոռ Ղլեչյանը։
Վերջինս հերքեց նաև այն տեղեկությունը, ըստ որի՝ հացադուլավորներին պատրաստվում է միանալ ևս 10 կալանավոր։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից