Թբիլիսիում անվանափոխում են Վարդերի հրապարակը
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Վարդերի հեղափոխության հրապարակը պատրաստվում են անվանափոխել. գրում է Грузия Online-ը՝ հղում կատարելով քաղաքային խորհրդի անդամ պատգամավոր Կախա Կուլավայի հայտարարությանը:
Նրա խոսքերով՝ այդ հարցը քննարկվելու է առաջնահերթության կարգով:
«Հրապարակն անվանվելու է որևէ ավանդական, պատմական անունով: Մենք արդեն մի քանի տարբերակ ունենք»,-ասել է նա:
Նշենք, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վարդերի հեղափոխության հրապարակը գտնվում է Ռուսթավելի պողոտայի վերջում: Իր ներկայիս անվանումը հրապարակը ստացել է 2005-ին՝ Վարդերի հեղափոխությունից 2 տարի անց (այդ հեղափոխության արդյունքում իշխանության եկավ այն ժամանակ ընդդիմադիր Միխայիլ Սաակաշվիլին: Հեղափոխության անկյունաքարային իրադարձությունն իրենց ձեռքում վարդեր բռնած ընդդիմության կողմից խորհրդարանի շենքի գրավումն էր):
Նախքան այդ հրապարակը կրում էր Հանրապետության հրապարակ անվանումը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան