Մխիթարյանը սրամիտ է, ինչը իսկապես հաճելի է. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի պաշտոնական կայքին տված ծավալուն հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանին:
Հենրիկ Մխիթարյանը համարվում է «Բորուսիայի» «արքայական» ձեռքբերումը, ով առաջին հերթին պետք է փոխարինի Մարիո Գյոտցեին: Նուրի Շահինը արդեն նրան համեմատել է Սինձի Կագավայի հետ: Ինչպե՞ս դուք կնկարագրեք նրան:
«Այդ համեմատությունը հեռու չէ իրականությունից: Միկիի շատ շարժումներ ինձ հիշեցնում են Կագավային: Նա անհավանական դինամիկ ֆուտբոլիստ է, նա խաղի ժամանակ բավական գրագետ է, և հարվածն ավարտին հասցնելու հիանալի տեխնիկա ունի: Նա պարզապես բարձրակարգ խաղացող է: Սրա հետ մեկտեղ, Մխիթարյանը հիանալի տղա է, անհատականություն է: Նա շատ սրամիտ է, ինչը իսկապես հաճելի է»,-նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում