Պաշտոնանկություն գործադիր իշխանությունում
Քաղաքական
Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին կայացրած որոշման համաձայն՝ պաշտոնանկ է արվել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գյուրջյանը:
Այս փոփոխությունները կառավարությունը գաղտնի էր պահում, որովհետև վարչապետի այդ որոշումների մասին ո՛չ պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ո՛չ էլ կառավարության կայքում տեղեկություններ կան:
Այսօր ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն տարածեց, որում ասվում է.
«ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օգոստոսի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմին ներկայացրեց Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի:
Ավելի վաղ` հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով՝ Արա Գյուրջյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել էր այդ պաշտոնից, և «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Առաքելյանը, ով մինչ այդ ՊՈԱԿ-ի պետի տեղակալն էր»:
Հատկանշական է այն փաստը, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր պետի նշանակման մասին լուրն առաջինը տարածում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, այնինչ վարչապետի կողմից ցանկացած կադրային փոփոխությունների մասին տեղեկատվությունն առաջինը տեղադրվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան