Ազատամարտիկը որոշել է «Վերնիսաժում» վաճառել իր շքանշանները
Հասարակություն
Ազատության հրապարակում շարունակվում է Արցախյան հերոսամարտի մասնակիցների հայտարարած նստացույցը:
Հիշեցնենք՝ նրանք Կառավարությունից պահանջում են իրենց կողմից բարձրացված խնդիրների կարգավորում, մինչդեռ երկրի ղեկավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում:
Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը, ով ավելի շատ հայտնի է Ապար մականունով, ասել է, որ հատկապես պաշտպանության նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում ազատամարտիկների առջև ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ: «Իմ կարծիքով ՊՆ պիտի ճանաչի իր ազատամարտիկներին, պիտի ունենան կաբինետներ, որոնք պարտավոր են զբաղվել ազատամարտիկների հարցերով իհարկե ճշգրտված վիճակով: Շատ ցանկալի կլիներ որ ե´ւ ՊՆ-ն, ե´ւ Կառավարությունը ճիշտ մտածելակերպով մոտենային երկրի համար իրենց կյանքը դրած մարդկանց, զոհված տղաների ընտանիքների հարցերին: Իսկ այդ ամենը որ քսան տարի է անտեսված է դարձել, դա շատ վիրավորական է»: Ազատամարտիկը որոշել է վաճառել իր մեդալները: «Մարդ կա էնքան մեդալ ունի, հմի Վերնիսաժում էլ են վաճառում, որ առնող լինի, ես իմն էլ կվաճառեմ»,- ասել է Էդվարդ Ներսիսյանը:
Ըստ ազատամարտիկի՝ հիմա մեդալներ ու կոչումներ են ստանում նրանք, ովքեր հայտնի չեն ոչ մեկին: «Որովհետև այդ մեդալը իմ համար նշանակություն չունի, բոլորն էլ ունեն, կռվածն էլ ու չկառվածն էլ: Ռուսաստանից եկածն էլ ունի, մեկը մորքուրի լավ տղա ունի ու ստեղից- ընդեղից մեդալ են կպցրել ու կախում են վրեքը»: Էդվարդ Ներսիսյանին զայրացրել է հատկապես գործող նախագահ Սերժ Սարգսյանի անտարբերությունը իրենց նկատմամբ: «Սերժ Սարգսյանը պատերազմի ժամանակ սալյարկա է մատակարարել: Իսկ մենք կռվել ենք առաջին գծում, մենք ենք մեր կյանքը վտանգել, մենք մեկս մեկիս անգիր գիտեք, իսկ իրա՞նք: Մենք քիչ ենք եղել, իսկ այսօրվա վիճակով եթե երկրապահի տակ հաշվենք, էդի գալիս է 80 հազար, բայց էդքան որ լիներ, կարող ա Թուրքիան էլ գրավեինք»,- ասել է նա:
Ներսիսյանը խոսել է նաև արտագաղթի ահագնացող տեմպերից և նշել հետևյալը. «Երկիրը հմի պառակտման մեջ է: Սա ներքին պառակտվածություն է՝ չհաշված արտաքին պառակտումը: Արտագաղթը, մեռանք ասելով, կանխեք, բայց իրանք թուլացնում են, ի՞նչ են ուզում, որ բոլորը իրենց վեշ -մեշոկները հավաքեն գնան, մնա միայն այս Կառավարությունը, ում են պետք իրանք»:
Մանրամասն՝ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան