«Լացիոյի» ավագը որակազրկվեց կես տարով
Սպորտ
«Լացիոյի» 33-ամյա կիսապաշտպան և ավագ Ստեֆանո Մաուրին մեղադրվել է պայմանավորված խաղեր կազմակերպելու գործում ներգրավված լինելու մեջ և որակազրկվել 6 ամսով. տեղեկացնում է իտալական մամուլը:
Ի սկզբանե ֆուտբոլիստը մեղադրվում էր պայմանավորված երկու հանդիպման մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացուցվել է միայն մեկ դեպքը՝ «Լացիոյի» և «Լեչեի» միջև հանդիպումը, ոը տեղի է ունեցել 2011 թ.-ի մայիսի 22-ին:
Իտալական ակումբի ավագին դատարանը առաջարկում էր որակազրկել 4,5 տարի:
«Լացիոն» ստիպված կլինի վճարել 40 հազար եվրո տուգանք, իսկ «Լեչեն»՝ 20 հազար եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում