Ճապոնացի եղբայրները կրկնեցին Կլիչկոների ռեկորդը
Սպորտ
ճապոնացի Կամեդա եղբայրները կրկնել են Վլադիմիր և Վիտալի Կլիչկոների ռեկորդը (եղբայրներ, ովքեր միաժամանակ կրում են աշխարհի չեմպիոնի կոչումը):
Տոմոկի Կամեդան մինչև 53,5 կգ քաշայինների պայքարում նվաճել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պարտության մատնելով Նամիբիայի ներկայացուցչին: Նրա եղբայրը՝ Կոկի Կամեդան, նույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն է:
Նշենք, որ ճապոնացի եղբայրները կարող են ռեկորդ գրանցել. սեպտեմբերի 3-ին Դաիկի Կամեդան կմենամարտի IBF-ի տիտղոսի համար, և հաղթանակի դեպքում Կամեդա ընտանիքը միաժամանակ կունենա երեք չեմպիոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում