Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում (ֆոտո)

Հայաստան

Ավան վարչական շրջանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը մեկնարկել է Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ նոր ձևավորվող անտառպուրակի շինհրապարակից: Երևանի զարգացման 2013թ. ծրագրերի շրջանակում բարեկարգվում է շուրջ 2.5 հա տարածք, որը համալրելու է մայրաքաղաքի անտառպուրակների շարքը:

Ծրագրին իրենց մասնակցությունն ունեն նաև մասնավոր ընկերությունները:

Նոր դիզայնով ու նոր մոտեցմամբ կառուցվող հանգստի գոտին ապահովված կլինի արհեստական ջրվեժով, նստարաններով, ոռոգման համակարգով ու գիշերային լուսավորությամբ: Քաղաքապետին ներկայացվել է անտառպուրակում նախատեսվող համալիր բարեկարգման նախագիծն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Տարոն Մարգարյանի այցելության պահին, բարեկարգմանը զուգահեռ, ընթացքի մեջ էին նաև կանաչապատման ու ծաղկային ձևավորման աշխատանքները: Պատասխանատուները հավաստիացրել են, որ ևս մի քանի տարի, և նորաստեղծ անտառպուրակը յուրօրինակ բուֆերային գոտի կդառնա մայրաքաղաքի համար:

«Խորհրդային տարիներին Երևանը բավականին կանաչապատ, անտառային գոտիներ ունեցող քաղաք էր: Ու հիմա բոլորիս երազանքն է հասնել նրան, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենա իր անտառպուրակը, հանգստի գոտին ու բարեկարգված տարածքները: Համոզված եմ, որ երևանցիների հետ միասին, համատեղ ուժերով մենք կարող ենք իրականություն դարձնել այդ ամենը: Քաղաքի բարեկարգման ու կանաչապատման հարցում շատ կարևոր է նաև տնտեսվարողների մասնակցությունը: Երևանի ավագանու որոշմամբ մենք հաստատել ենք պարտադիր բարեկարգման կարգը, համաձայն որի՝ տնտեսվարողները ևս պարտավոր են լինել այդ ամենի մասնակիցը, և ես կոչ եմ անում բոլոր երևանցիներին՝ միասին բարեկարգել ու կանաչապատել մեր Երևանը: Այս ոլորտում իրական արդյունքներ ապահովելու նպատակով հանձնարարված է կանաչապատման, այդ թվում նաև ծառատնկման աշխատանքներն իրականացնել բացառապես ոռոգելի տարածքներում: Ու այդպիսով, համոզված եղեք, որ մի քանի տարվա ընթացքում Երևան քաղաքի առնվազն գոնե կենտրոնական ու երկրորդական փողոցներում մենք կունենանք ոռոգման համակարգեր, ինչպես նաև քայլեր կձեռնարկենք բակային տարածքները ևս ոռոգման համակարգերով ապահովելու ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Նարեկացի թաղամասի նորակառույց հանգստի գոտին: Այն կառուցվել է նախկինում բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Շնորհակալություն հայտնելով հանգստի գոտու կառուցման համար՝ բնակիչները նշել են, որ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները: «Վերջին տարիների ընթացքում բոլոր այն վայրերում որտեղ հնարավոր է ձևավորել անտառպուրակներ, բակային տարածքներ ու այգիներ, մենք իրականացրել ու իրականացնում ենք այս աշխատանքները: Շնորհակալ եմ նաև մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կամավոր հրաժարվեցին իրենց զբաղեցրած տարածքներից և դրանք հանձնեցին քաղաքապետարանի և վարչական շրջանների տնօրինմանը, ինչի արդյունքում էլ մենք կարողանում ենք կառուցել նոր հանգստի գոտիներ: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում վարչական շրջաններում անգամ ավտոտնակներ են ապամոնտաժվում և տեղափոխվում այլ տարածքներ՝ բակերը բարեկարգելու նպատակով: Մենք այսօր բանակցում ենք նաև շատ սեփականատերերի ու վարձակալների հետ, որպեսզի բոլոր այն տարածքները, որոնք այսօր անխնամ են, վերադարձնեն քաղաքապետարանին, որպեսզի կարողանանք բարեկարգել ու գեղեցկացնել նաև նման տարածքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչների տնօրինմանը հանձնվող հաջորդ բարեկարգ այգին Թումանյան թաղամասում էր: Քաղաքապետը շրջել է նորակառույց այգում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր, այգին ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ:  Բնակիչներն ընդգծել են, որ այգիների բարեկարգման ու կառուցման ծրագրերն իրապես կարևոր են իրենց համար և վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Երևանի քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիներին կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:

«Այս տարի մենք 7 մեծ այգի և 400 բարեկարգ բակ կհանձնենք շահագործման: Մենք մեր առջև այդ խնդիրը դրել ենք և վստահ ենք, որ առաջիկա չորս տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը, այգիներն ու պուրակները»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև քաղաքապետարանի կազմակերպած «Ուրախ ամառ» բակային միջոցառումների շրջանակում անցկացվող ամառային ճամբարներ: Ամառային արձակուրդներին երեխաների առօրյան, ազատ ժամանակն առավել բովանդակալից դարձնելուն ուղղված ընդգրկուն ծրագիրն, ինչպես բակի բնակիչներն են նշել, իսկապես սպասված էր փոքրիկների համար:

 


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված