Այսօր Երևանում տեղի ունեցած վթար-վրաերթի բացառիկ տեսանյութը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 2-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 68 ՍՏ 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գևորգ Միրզոյանը Արշակունյաց պողոտայում՝ Հայրենիք կինոթատրոնի դիմաց, բախվել է Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Պողոսյանի վարած Plimut մակնիշի 14 ՕՍ 695 համարանիշի ավտոմեքենային:
Վթարից հետո ВАЗ 2106-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով 50-55 տարեկան կին է, որին ВАЗ 2106-ի վարորդը օգնություն է ցուցաբերել և տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
shamshyan.com-ի ընթերցողը կայքին է տրամադրել այդ վթար-վրաերթի բացառիկ տեսանյութը:
Տեսանյութը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան