Հիվանդությունն ինձ պատասխանատու դարձրեց. Մարիա Վալվերդե
Այլ
Նրան դեռ շատերը չեն ճանաչում, բայց քչերը չէ, որ ընդունել են նրա տաղանդն ու հմայքը: Այս դերասանուհին արդեն արժանացել է կինոմատոգրաֆիական մի քանի լուրջ մրցանակների, Max Factor բրենդը ճանաչել է նրան իսպանական ժամանակակից կինոյի ամենագեղեցիկ դեմք' առաջ թողնելով Իրեն Վիսեդոյից ու Վերոնիկա Սանչեսից: Նրան հաճախ համեմատում են Պենելոպե Կրուսի հետ, ինչը երիտասարդ դերասանուհուն' Մարիա Վալվերդեին, շատ է դուր գալիս: Նա արդեն ապացուցել է, որ իսպանական ժամանակակից կինոյի ամենախոստումնալի կերպարներից է:
Մարիա Վալվերդե Ռոդրիգեսը ծնվել է 1987 թվականի գարնանը Մադրիդում' արվեստասերների ընտանիքում: Հայրը նկարիչ էր, իսկ մայրը, թեև աշխատում էր մտավոր հետամնացությամբ երեխաների դպրոցում, բայցևայնպես, աշխատանքից ազատ ժամանակ զբաղվում էր քանդակագործությամբ: Մարիան միակ երեխան էր տանն ու միայնությունը կիսում էր իր Ռուֆուս անունով շնիկի հետ: Նաև սիրում էր ժամեր անցկացնել պապիկի ղեկավարած թատրոնի կուլիսներում, իսկ ամեն ամառ մեկնում էր Կվադալախարա և այնտեղ մասնակցում իմպրովիզացիոն ներկայացումների:
Դպրոցահասակ տարիքում Մարիան փոխեց մի քանի դերասանական դպրոցներ Մադրիդում: Շատ շուտով, սակայն, ուրախ մանկությունն ավարտվեց. Մարիան հիվանդացավ: Նա մինչ օրս էլ տառապում է Ցելիակիից, այսինք՝, նրա օրգանիզմը չի ընդունում գլյուտեն պարունակող կերակուրներ: «Հիվանդությունը ինձ ավելի պատասխանատու և կազմակերպված դարձրեց: Ես համոզված եմ' այն, ինչ մենք ուտում ենք, մեծ ազդեցություն ունի մեր տրամադրության և, առհասարակ, բնավորության վրա», - հետագայում խոստովանել է Մարիան:
Չնայած թատրոնի, երաժշտության և արվեստի մյուս ճյուղերի հանդեպ տածած սիրուն' Մարիայի կյանքի մեծագույն սերը մնաց կինոն: Նա ուներ կինոինդուստրիայի իր կուռքերին ու ձգտում էր նմանվել նրանց. «Մանկությանս իդեալը Լեոնարդո Դի Կապրիոն էր: Իմ դպրոցական տետրերը ծածկված էին նրա նկարներով, բացի դա, ես շատ էի հավանում «Backstreet boys» խմբի անդամ Նիկ Կարտերին»:
Նա ժամեր էր անցկացնում տեղի կինոթատրոնների պատերի մոտ' կարդալով հայտարարությունները և երազելով դառնալ մեծ դերասանուհի. «Ես ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետև ուզում եմ, որ 100 տարի անց էլ անունս հիշվի: Այս կերպ ես իմ հետքն եմ թողնում պատմության մեջ»:
Արդեն 16 տարեկանում Վալվերդեն խաղաց իր առաջին դերը մեծ էկրաններին: Դա ռեժիսոր Մանուել Մարտին Կուենցայի «Բոլշևիկի թուլություն» ֆիլմն էր, որի համար Մարիան արժանացավ Գոյայի «Լավագույն դերասանուհի» մրցանակին:
Հետո դերերը հաջորդեցին մեկը մյուսին, փառքն ու ճանաչումն էլ չուշացան: 2005 թվականին Վալվերդեն մեկնեց Իտալիա` նկարահանվելու Լուկա Գուադանինոյի «Մելիսա. ինտիմ օրագիր» դրամայում, որը իտալուհի Մելիսա Պանարելոյի սկանդալային գրքի' «100 հպումների» էկրանավորումն էր: Մարիան կատարեց երիտասարդ աղջնակի դեր, ով սկսել էր իր ինտիմ կյանքը' մտածելով, թե սեքսը իրեն սիրված զգալու միակ տարբերակն է:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան