ՃՈ-ի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի դատախազի վարորդը (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Բորիս Աղասարյանը:
Վերջինս Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի վարորդն է: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բազմիցս հայտարարել էր, որ չի հանդուրժի օրինախախտ այն դատախազներին, ովքեր կարհամարհեն օրենքը և իրենց վեր կդասեն օրենքից:
Հուլիսի 25-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք էր արել, որից պարզ երևում էր, թե ինչպես էին Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանն ու նրա վարորդը երթևեկում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով: Նրանք առանց ամրագոտու էին:
Առավել մանրամասն` shamshyan.com-ում:




















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան