«Բանանցը» միանգամից 5 ֆուտբոլիստ ձեռք բերեց
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մեկնարկից առաջ «Բանանցի» կազմը համալրեցին միանգամից հինգ ֆուտբոլիստներ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Մեր թիմի մարզաշապիկը առաջիկա մրցաշրջանում կրելու են «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, Դիլիջանի «Իմպուլսում» հանդես եկած Վաչիկ Եղիազարյանը, Նարեկ Դավթյանն ու Վահագն Այվազյանը և «Փյունիկի» նախկին դարպասապահ Պապին Թևոսյանը:
Բոլոր ֆուտբոլիստների հետ էլ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2013/14 թվականների առաջնության ավարտը: Ինչպես տեղեկացրել էինք, մեր թիմից հեռացել են դարպասապահ Ստեփան Ղազարյանը, պաշտպան Արարատ Առաքելյանն ու կիսապաշտպան Սարգիս Կարապետյանը:
Վաղը՝ բարձրագույն խմբի 22-րդ առաջնության մեկնարկային տուրում, «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունելու է Երևանի «Արարատին»: Խաղի սկիզբը՝ ժամը 18:00-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում