105 մլն` Բեյլի համար. ֆուտբոլային աշխարհը վերջնականապես խելագարվել է.Վենգեր
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի՝ 105 մլն ֆունտի դիմաց «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը:
«Զարմանալի է, երբ սկսում է գործել ֆինանսական արդար խաղի կանոնը. ֆուտբոլային աշխարհը վերջնականապես խելագավել է: «Ռեալի» առաջարկը ծաղր է այդ նախաձեռնության նկատմամբ: Այս տրանսֆերը կարող է մեծ ազդեցություն ունեալ ողջ ֆուտբոլային աշխարհի վրա: Այն ամեն ինչ ավելի կվատացնի, քան նախկինում էր: Ինչ վերաբերում է Բեյլին, ապա միշտ էլ վատ է լավ ֆուտբոլիստ կորցնելը: Նա բրիտանացի խաղացող է, և, կարծում եմ, Պրեմիեր լիգայի համար շատ կարևոր է պահպանել իրենց լավագույն ֆուտբոլիստներին», – Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում