Հետաքրքիր մասնագիտական ծառայություններ, որոնց մասին լսած չեք լինի (ֆոտո)
Այլ
Ամենահետաքրքիր մասնագիտությունները` այստեղ. դրանց մասին դժվար թե դուք լսած լինեք:

60 դոլլար՝ գրկախառնությունների համար
Սովորաբար գրկախառնությունն ընդունվում է, որպես հանգստացնող կամ նուրբ զգացմունքների արտահայտման ձև, սակայն ԱՄՆ-ի Պենֆիլդ քաղաքի բնակչուհուն հաջողվել է դրա հիման վրա ստեղծել իր բիզնեսը։ 29-ամյա Ժակլին Սամյուելը բացել է իր գրկախառնության սենյակը, որտեղ ցանկացողները վճարելով 60 դոլլար կարող են նրա հետ գրկախառնվել՝ առանց էրոտիկ տարրերի։
Սեանսի տևողությունը 90 րոպե է, և այդ ամբողջ ժամանակ ընկերները և ընտանիքի անդամները գտնվում են մոտակայքում, որպեսզի չափազանց համարձակ հաճախորդները թույլատրելիի սահմանը չանցնեն։

Տղամարդը կին օգնական է վարձում ՝ ապտակ ստանալու համար
Մանեշ Սեթը գտել է միջոց, որը նրան հնարավորություն կտա աշխատանքի ժամանակ ուշադրությունը չշեղել ցանկացած հիմարության վրա․ նա կին է վարձել, ով նրա դեմքին ապտակում է, երբ նա շեղվում է իր աշխատանքից։
Այդ փորձի արդյունքում, Մանեշի արդյունավետությունը 38 տոկոսից բարձրացել է 98-ի։

Ականջները մաքրելու վրա մասնագիտացած ճապոնական սրահներ
Երբ Ճապոնիայի իշխանությունները ականջը մաքրելու պրոցեդուրան հանեցին բժշկական ծառայությունների ցանկից, երկրում նման սրահները սնկի նման սկսեցին աճել։ Հաճախորդները հավաստում են, որ պրոցեդուրան այնպես է թուլացնում, որ նրանք քնում են։

Ընկերություն, որտեղ ժամում 100 դոլլարով մերկ աղջիկները մաքրում են ձեր բնակարանը
Այդ ծառայությունը հասանելի է Տեխասի բնակիչներին։ 100 դոլլարով մերկ Մելիսսա Բորրետը կհավաքի ձեր բնակարանը, իսկ եթե ավելացնեք ևս 50 դոլլար, ապա կպատվիրեք միաժամանակ երկու կիսամերկ հավաքարարներ։

Ընկերությունը կարտագրի ձեր գրած նամակը և կուղարկի հասցեատիրոջը
Էլեկտրոնային փոստն իհարկե շատ հարմար է, սակայն հատուկ առիթների համար նամակի այս ձևը այդքան էլ նպատակահարմար չէ։
Epistly ընկերությունը ձեզ կօգնի ձեռագիր նամակ ուղարկել նրան, ում կասեք։ Ընկերության մասնագետները ձեռագրի լավ ընդօրինակողներ են։

Վարձով տատիկ
Rent-a-Grandma ընկերությունը Տեխասում և Վեջինիայում զբաղվում է երեխաների խնամքով և վարձում է բացառապես մեծահասակ կանանց, ովքեր արդեն դաստիարակել են իրենց երեխաներին և թոռներին։
Էլեկտրոնային ծառայություն, որը ձեր ծանոթներին կտեղեկացնի քթից երևացող մազերի մասին
Եթե դուք նկատում եք, որ ձեր ծանոթի քթից մազ է երևում, դժվար թե դուք նրան այդ մասին ասեք։ Սակայն ելք կա․ Chololi կազմակերպության աշխատակիցները իրենց վրա են վերցնում այդ առաքելությունը՝ ձեր ծանոթին ուղարկելով էլեկտրոնային ծանուցում։
Աղբյուրը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան