Վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի է մնացել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 2-ին` ժամը 20:14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի թիվ 31 շենքի վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակների սպասարկման կենտրոնի աշխատակցի հետ միասին վերելակից դուրս են բերել 1957 թ. ծնված Ա. Ա.-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան