«Հրապարակ». «Նաիրիտ»-ում հեքիաթներին չեն հավատում
Հայկական Մամուլ
«Նաիրիտ» գործարանում համընդհանուր դեպրեսիա է տիրում: Աշխատողներն ասում են, որ հոգնել են ամեն ամիս աշխատավարձ ստանալու համար բողոքի ցույցեր անելուց, իսկ ռուսների գալու մասին հեքիաթներին արդեն ոչ ոք չի հավատում: Այս անգամ 2012-ի հերթական աշխատավարձը նրանց բաժանվեց օգոստոսի 1-ին, սակայն մինչ այդ ստիպված էին հուլիսի 23-ին գնալ նախագահական, իսկ երկուշաբթի օրվանից հավաքվում էին գործարանի անցակետի մոտ եւ հրաժարվում ներս մտնել, մինչեւ արհմիության նախագահը դուրս չէր գալիս եւ հանգստացնում ժողովրդին:
Ըստ «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի, ոչ մի արտառոց վիճակ չկա, աշխատողներն աշխատավարձ են ստացել եւ անցել են գործի: Իսկ փոխտնօրեն Աշոտ Սարգսյանի պարտականությունները դրվել են տեղակալներից մեկի վրա՝ նոր մարդ չեն ընդունելու:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը