«Առավոտ». Աֆրիկյան ժանտախտ՝ Տավուշում. խոզերի անկումը շարունակվում է
Հայկական Մամուլ
Հուլիսի 14-ից մինչ այժմ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սատկել է թվով 156 տարբեր քաշի, տարիքի եւ սեռի խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ գյուղում խոզերի անկումը շարունակվում է: Գյուղապետն ասաց. «Հուլիսի 19-ին ինձ պաշտոնապես հայտնել են, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն է: Եթե մինչ այդ անկված խոզերը թաղում էին տարբեր տեղերում՝ սեփական հողամասում կամ այլ տեղ, դրանից հետո խոզերի թաղումը այդ նպատակով հատուկ վայրում է կատարվում, իրականացվել են ախտահանման աշխատանքներ»:
«Առավոտ»-ի տեղեկություններով աֆրիկյան ժանտախտից խոզեր են սատկել նաեւ Դիտավան համայնքում, սակայն Դիտավանի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանը դա ժխտեց:
Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային բաժնի ղեկավար Վասիլ Գալստյանը աֆրիկյան ժանտախտի հետ կապված տեղեկություններ չտրամադրեց, ասելով, որ ինքն արձակուրդում է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը