Նոր սայլակներ հաշմանդամների համար
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունն առայժմ միակ պետական կառույցն է, որի համակարգում աշխատում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ։ Ներկայումս նախարարությունում աշխատում է 15 սայլակավոր հաշմանդամ, ևս 10-ը՝ փորձաշրջան են անցնում։
Նախարարության համակարգում աշխատող բոլոր հաշմանդամներն ապահովված են համազգեստով, աշխատավայր բերող տրանսպորտային միջոցներով և մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում։ Նրանք հանդիսանում են նախարարության մեծ ընտանիքի անբաժան մասն ու ընդգրկվում գրեթե բոլոր նախաձեռնություններում։
Երեկ հաշմանդամների հարցերով զբաղվող «Սատար» հասարակական կազմակերպությունն ԱԻՆ համակարգում աշխատող բոլոր հաշմանդամներին տրամադրել է արտերկրից ներկրված, բոլորովին նոր անվասայլակներ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից