Կալիֆորնիայում բանտից ազատ է արձակվում 9 600 կալանավոր՝ գերծանրաբեռնվածության պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի իշխանությունները մինչև 2013թ. վերջը պետք է բանտերից ազատ արձակեն 9.6 հազար կալանավորի, որպեսզի թեթևացնեն գերծանրաբեռնված բանտերը. գրում է CNN-ը: Օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն Գերագույն դատարանը մերժել էր բավարարել բանտարկյալների ազատ արձակումը կասեցնելու մասին Կալիֆորնիայի իշխանությունների հայցը:
Ավելի վաղ՝ մայիսին, դաշնային դատարանը պարտադրել էր Կալիֆորնիայի իշխանություններին մինչև ընթացիկ տարվա վերջ նվազեցնել նահանգի 30 բանտերի ծանրաբեռնվածությունը:
Կալիֆորնիայի իշխանությունները փորձել էին վիճարկել դաշնային դատարանի որոշումը Գերագուն դատարանում՝ պնդելով, որ նման քանակով բանտարկյալների ազատ արձակումը կսպառնա հանրային անվտանգությանը, սակայն արդյունքի չէին հասել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)