Լուիս Սուարեսը դատի կտա «Լիվերպուլին»
Սպորտ
«Լիվերպուլի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսն իր տրանսֆերի վերաբերյալ կդիմի ակումբի ղեկավարությանը. տեղեկացնում է անգլիական մամուլը:
Եթե «Լիվերպուլը» մերժի, ապա ֆուտբոլիստը պատրաստ է դիմել դատարան, ինչը կօգնի նրան լուծել ակումբից հեռանալու խնդիրը:
Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»: Սուարեսի պայմանագրում կա կետ, համաձայն որի՝ եթե ակումբը չի հայտնվում Չեմպիոնների լիգայում, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկվում է 40 մլն ֆունտը գերազանցող գումար, ապա նա կարող է լքել թիմը: Լոնդոնի «Արսենալն» ուրուգվայցու պայմանագրի այդ կետն ակտիվացրել է՝ տեղափոխության համար առաջարկելով 41 մլն ֆունտ:
Սակայն «Լիվերպուլի» ղեկավարությունը նշում է, որ այդ համաձայնությունը եղել է բանավոր և մտադիր չեն հրաժարվել Սուարեսից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում