Պաղպաղակի օր՝ Երևանի կենդանաբանական այգում
ԱՐԽԻՎ
Երևանի կենդանաբանական այգին առաջարկում է ամռան ամենաջերմ ու ամենաքաղցր հուշերը խտացնել մեկ օրվա մեջ:
Գունեղ ամռան տրամադրությամբ, կենդանաբանական այգին օգոստոսի 4-ին , ժամը 16:00-ին, հայտարարում է «Պաղպաղակի օր»:
Ձեզ և Ձեր փոքրիկներին սպասվում է անակնկալներով լի, ուրախ օր. կենդանի երաժշտություն, զվարճալի խաղեր, քաղցր մրցանականեր ու շատ-շատ պաղպաղակներ ընդամենը 50 դրամով:
Օրվա հովանավորը՝ «Աշտարակ կաթ» ընկերությունն է, ով շուրջ 300 կգ պաղպաղակ կտրամադրի:
Նույն օրը՝ ժամը 16:00-ից մինչ 20:00-ն Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկան երեխաների համար կլինի անվճար:
Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)