Ձմերուկի հյութը կանխում է մկանային ցավերը. գիտնականներ
Այլ
Ձմերուկի հյութն օգնում է կանխել մկանային ցավերի առաջացումը, որոնք ի հայտ են գալիս հաճախակի ֆիզիկական մարզումներից: Նման եզրահանգման են եկել իսպանացի գիտնականները: Բժիշկ Էնկարոն Ահայոյի ղեկավարության տակ անցկացվող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լ-ցիտրուլին ամինաթթուն արագացնում է մկաններում կաթնային թթվի քանակի նվազեցումը և արագացնում օրգանիզմի վերականգնումը: Ձմերուկի հյութը մեծ քանակությամբ Լ-ցիտրուլին է պարունակում:
Հետազոտությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ հատկապես արդյունավետ է գործում չպաստերիզացված ձմերուկի հյութը: Փորձարկության ընթացքում հեծանվավազքից առաջ մի խումբ մարզիկների տվել են 0,5 լիտր ձմերուկի հյութ, իսկ մյուս խմբին՝ սովորական մրգային հյութ: Հաջորդ օրը ձմերուկի հյութ օգտագործած մարզիկները նշել են, որ իրենց մոտ բացակայում են մկանային ցավերը՝ ի տարբերություն մյուս խմբի:
Այս ամինաթթվով հարուստ են նաև սոխն ու սխտորը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան