Զենք-զինամթերք՝ Արտաշատում
Հայաստան
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատի 6-րդ ուղեկալի ճանապարհին զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է որսորդական մեկփողանի հրացան՝ ինքնաշեն եղանակով պատրաստված երկու փողով՝ ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 18, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 10 և «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ ու բեկորային ական:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից