Սթիվեն Ջերարդը մերժել է «Բավարիային»
Սպորտ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ անցած տարի հնարավորություն է ունեցել տեղափոխվել մեկ այլ ակումբ, սակայն հրաժարվել է առաջարկից:
«Անցած տարի ես առաջարկ եմ ստացել Չեմպիոնների լիգայում հադես եկող թիմից: Սակայն հեռանալու ցանկություն չունեի: Ես այնպիսի իրավիճակում էի հայտնվել, ինչպիսին այժմ ստեղծվել է է Լուիս Սուարեսի շուրջ: Հուսով եմ, որ Լուիսը կմնա և նույնքան լավ խաղ կցուցադրի, որքան նախորդ տարի»,- նշել է Ջերարդը։
Նշենք, որ The Telegraph-ի տեղեկությունների համաձայն՝ 2012-ին Ջերարդի ծառայություններով հետաքրքրված է եղել «Բավարիան»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում