Ստեֆանոն և Սեկուն` «Բանանցում»
Սպորտ
«Բանանցը» մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել մեքսիկացի հարձակվող Կառլո Ստեֆանո Ռոդրիգես Լարայի և մալիացի պաշտպան Ֆոֆանա Մամադու Սեկույի հետ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկու ֆուտբոլիստներն էլ հաջողությամբ անցան փորձաշրջանը` մասնակցելով ոչ միայն թիմի մարզումներին, այլ նաև «Բանանցի» ընկերական խաղերին:
Կառլո Ստեֆանոն 24 տարեկան է, իսկ Ֆոֆանա Սեկուն` 25: Վաղը երկու ֆուտբոլիստներն էլ կարող են դուրս գալ խաղադաշտ բարձրագույն խմբի 22-րդ առաջնության մեկնարկային տուրում` «Արարատի» դեմ խաղում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում