Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Հաղորդում` հանցագործության մասին. բաց նամակ

Հայաստան

«Վճարում ենք 100 դրամ» շարժումը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Պարոն Հովսեփյան, 2013 թվականի հուլիսի 20-ին Երևանում անցկացվող «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ընթացքում քաղաքի տարբեր մասերից Ոստիկանության Մաշտոցի, Կենտրոն և Էրեբունու բաժիններ բերման են ենթարկվել և որոշակի ժամանակ պահվել Սոնյա Մսրյանը, Արսեն Օհանյանը, Դավիթ Հարությունյանը, Վահագն Մինասյանը և Տարոն Հարությունյանը:

Հուլիսի 23-ին իրենց տներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում կազմակերպված «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ընթացքում եւ այնուհետեւ Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ բերման են ենթարկվել և որոշակի ժամանակ պահվել ոստիկանության բաժնում Սարգիս և Արեգ Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Մաքսիմ Սարգսյանը, Սամվել Խաչատրյանը, Վահէ Մելքոնյանը և Հրանտ Հովհաննիսյանը: Օգոստոսի 1-ին Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում կազմակերպված նստացույցի մասնակից Արգիշտի Կիվիրյանը:

Նշվածը փաստվում է հաղորդմանը կից ներկայացված լրատվական նյութերով և հավաքի ընթացքը լուսաբանող տեսանյութերով: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն ամրագրում է անձի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը: Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի»։ Նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն' պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք նույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով, իսկ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իմաստով համաչափությունը ենթադրում է, որ «վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»:

Մինչդեռ, տվյալ պարագայում ոստիկանության աշխատակիցների գործողություններն անհամաչափ են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է բերման ենթարկելու հասկացությունը, համաձայն որի «բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է' նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ»: Նույն հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ «բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա»: Սակայն տվյալ դեպքում հաղորդմամբ նշված տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին բերման են ենթարկել ոստիկանություն առանց համապատասխան որոշման: Միևնույն ժամանակ, անօրինական կարգով բերման ենթարկվելով ոստիկանություն' նշված անձինք զրկվել են ազատ տեղաշարժի և անձնական անձեռնմխելիության' սահմանադրորեն ամրագրված իրավունքներից: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածում հստակ նախատեսված են անձին ազատությունից զրկելու կոնկրետ դեպքերը, այն է '

1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից.

2) անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.

4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.

6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով.

7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։ Մինչդեռ, իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքով օժտված անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք (արարքներ) թույլ չի տրվել, հետևաբար' նրանց ազատության սահմանափակումն անօրինական է:

Այսպիսով, վերը շարադրվածը փաստում է, որ ոստիկանության աշխատակիցները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ, ուստի հիմք ընդունելով Ձեր՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունները, դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ սույն հաղորդման հիման վրա համապատասխան քննություն կատարելու, հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հանցանք, իսկ վարչական իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում՝ զանցանք կատարած ոստիկանության աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված